![]()
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս առաքելությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը։
![]()
«Նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։
![]()
![]()
Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստման էր ենթարկվել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։ Բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է վերանայել առաքելության արդյունքները և դիտարկել նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար։
![]()
Ծայրահեղ ծանր և լուրջ վնասվածքներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների և այլ խոցելի խմբերի համար մասնագիտացված խնամքի հասանելիությունը կենսական, կյանքեր փրկող միջամտություն է»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()