Սրանք խրտվիլակ են. միլիարդատեր Կարապետյանը բանտում պետք ա պայոկ ստանա, տերերը որոշել են. Արշակյան. տեսանյութ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը կաշառք է սիրում, և վարչապետը նրանց հետո խոսում է իրենց լեզվով՝ «կաշառք» է առաջարկում:

«Վարչապետի հայտարարություններից ընդդիմությունը ցունգցվանգի մեջ է: Սրանք կաշառք են սիրում, վարչապետն ասում է՝ հրաժարականս ձեզ կաշառք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հեգնում է նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արած առաջարկին, ըստ որի՝ եթե ընդդիմությունը քվեարկի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, ապա ինքը մյուս ընտրություններին չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:

Արշակյանը նաև այն համոզմանն է, որ ընդդիմությանը Ռուսաստանից են կառավարում. «Քաղաքական չուչել են, խրտվիլակ, զոհաբերում է Ռուսաստանը: Բա միլիարդատեր Կարապետյանին պե՞տք էր բանտում պայոկ ստանար: Տերը որոշել է, անում է»:

Ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորի՝ ընդդիմությանը չպետք է լուրջ վերաբերվել, նրանք կեղծիքով են ընտրվել, և պետք է լուծարել Ազգային ժողովը:

«Խաղաղությանը դեմ են, պատերազմ եք ուզում՝ գնացեք Դոնեցկ, սրանց հետ լուրջ չի կարելի խոսել»,- ասում է նա:

Ազատ Արշակյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ