![]()
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա է, 3-ը՝ միջին տարիքի։
![]()