Պատահական չէ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի անդամը ՀՀ քարտեզը համարում է կիսատ-պռատ․ Առաքելյան

«Պատահական չէ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի անդամը ՀՀ քարտեզը համարում է կիսատ-պռատ, քանի որ նրանք մեր երկրի քարտեզը համեմատում են իրենց՝ «широка страна родная»-ի հետ ու մեր երկիրն իրենց համար փոքր ու կիսատ-պռատ է երևում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

«Երևի այդ պատճառով է, որ «տիեզերական բարերար» Սամվել Կարապետյանը չի հրաժարվում ՌԴ քաղաքացիությունից, քանի որ, իրենց ձևակերպմամբ, կիսատ-պռատ քարտեզով այս փոքր երկրի մասշտաբները իր «հագով» չեն։

Կիսատ-պռատ քաղաքական ուժի ներկայացուցիչները պետք է իմանան, որ Հայաստանը ամբողջական ու մեծ է ոչ թե իր ֆիզիկական չափերով, այլ պատմությամբ ու բովանդակությամբ, ինչի կարիքը նրանք հաստատ ունեն»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ