Եռաբլուրը հիմնադրած, Մարտի 1-ի գիշերը հանգիստ քնած․ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ կապված Ժուռնալիստների միության հայտարարությունը ողջունելու հետ։

Սոցցանցի իր էջում վարչապետը գրել է․

«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած և լրագրողների հազիվ 7-8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի և ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ–ն ու ԱԱԾ–ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած և նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի և ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ Մարտի 1-ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինքտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի և Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լևոն Տեր-Պետրոսյանը (շարունակիր ինքդ)»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ