ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգվել է

Կառավարության որոշմամբ՝ առաջարկվում է ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգման հնարավորությամբ։

Հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգման հնարավորությամբ։

Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել ժամանակավոր պաշտպանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար դիմում ներկայացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կապահովվի նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար օրենսդրությամբ սահմանված, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջի կատարումը։

Հաշվի առնելով ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը։

Մասնավորապես 2025թ. երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ, իսկ 2026թ. առաջին կիսամյակում՝ 6929 անձ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ