Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո իրականացվող արշավը կնպաստի օրենսդրական բարեփոխումների առաջմղմանը․ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկում մասնակցել է Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին։

«Միասին՝ հանուն ուժեղ համայնքի» խորագրով ֆորումի առանցքում կանանց առաջնորդությունը, համատեղ պատասխանատվությունն ու համագործակցությունն են եղել՝ ի նպաստ առավել հավասար և ներառական հասարակությունների ձևավորման։

Իր ելույթում Արփինե Սարգսյանն անդրադարձել է գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության ապահովման և բռնության կանխարգելման ուղղությամբ կառավարությունների անելիքներին՝ ներկայացնելով Հայաստանի փորձը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը և ընդգծելով արդյունավետ պաշտպանական մեխանիզմների, ինստիտուցիոնալ հաշվետվողականության, բռնությունը հանդուրժող հասարակական պատկերացումների փոփոխության և գենդերային հավասարության ապահովման կարևորությունը։

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո իրականացվող արշավը կնպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը, կանխարգելմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետության մեծացմանը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը»,- ասել է ՆԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ