![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված և Կառավարության նիստում կրկնած առաջարկին:
«Նիկոլ Փաշինյանը ֆենոմենալ առաջարկ է անում ընդդիմությանը և հանրությանը։ Անկրկնելի առաջարկ։
Ըստ էության, մարդն ասում է. եկեք ժողովրդին Սահմանադրության մասին հարցնենք ու, անկախ պատասխանից, ես կգնամ թոշակի։
Հիմա ռուսամետ ընդդիմությունը, փաստորեն, դեմ է ոչ միայն ժողովրդի կարծիքը հարցնելուն, այլև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել էր՝ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։
Նա գործող Սահմանադրությունը բնորոշել էր որպես «օլիգարխիայի և կոռումպացված համակարգի» փաստաթուղթ, որն անտեսում է ժողովրդի իշխանությունը։
![]()