Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան «Սեբաստիա» փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ