![]()
«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք։ Հաջիևը ժամանել էր Հայաստան, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 14-ին Դիլիջանում կայացել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
![]()