Ինձ հեռացնելու սցենարներ եմ տալիս, չհեռացրիք՝ ես եմ հեռացնում ձեզ. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելով Հայաստանի քաղաքացին հարգանքի տուրք է մատուցելու նահատակներին՝ արձանագրելով, որ նրանց զոհողություններն իզուր չեն անցել և մենք պետություն ունենք. խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, ընդդիմության քննադատություններին անդրադառնալով ընդգծել է, որ այդ նրանք են ժամանակին սահմանադրությունները համաձայնեցրել արտաքին դերակատարների հետ, և հիմա պաշտպանում են գործող Սահմանադրությունը, քանի որ այն ընտրակեղծիքների և ընտրակեղծարարաների սահմանադրություն է:

«Ձեր ուզածն ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդնե՞ր վաստակեք»,- ասել է Փաշինյանը, հավելել՝ պատասխանատվության ժամը եկել է, նրանք հերթով իրենց տեղը գտնում են ինքնիշխան պետության բանտախցերում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ