![]()
«ՀՀ-ն իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի. ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, պետք է մեզ, և դա Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի 90-ականների գրված սահմանադրությունը և այսօրվա իրողությունը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը կատարյալ տարբեր են, հինգ տարի առաջվա Հայաստանը նու՞յն է, ինչ որ այսօր, իհարկե ոչ, իսկ ի՞նչ ասել 35 տարվա առաջվա աշխարհի գոյության մասին, ուզում եք ասեք աշխարհը նույն է, ինչ 35 տարի առաջ, աշխարհը նույնը չի։
Հայաստանի Հանրապետությունը իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի։ Ամենամեծ թշնամին Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում, ամենամեծ թշնամին դա է, և վերջինը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների մասին 2020 թվականին մենք քարոզարշավ ենք սկսել 2020 թվականի փետրվար ամսին և կորոնավիրուսը սկսվեց»,- ասել է նա։
![]()