Ամերիկյան «AECOM» ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

Ամերիկյան «AECOM» ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։

Ինչպես հայտնել են Կառավարությունից, անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։

Քննարկվել և պլանավորվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերի իրականացման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ