![]()
Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը:
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ն խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։
![]()