![]()
Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը «88» առևտրային օբյեկտում իրականացրած հսկողության արդյունքում արձանագրել է 33 վարչական իրավախախտում։
Երևանի քաղաքապետարանից մանրամասնել են արձանագրված խախտումները.
«16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար»:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շարունակելու են իրականացնել հսկողական միջոցառումներ:
![]()