![]()
«Զվարթնոց» օդանավակայանն ամռանը ճամփոչդողներին մի քանի խորհուրդ է տվել՝ օդանավակայանով անցումն ավելի հարմար և սահուն կազմակերպելու համար։
«Օդանավակայան ժամանեք թռիչքից առնվազն 3 ժամ առաջ։
Հնարավորության դեպքում օգտվեք առցանց գրանցումից (online check-in)։
Նախքան ճամպրուկները հավաքելը, ստուգեք ուղեբեռի թույլատրելի քաշը, չափերն ու սահմանափակումները։
Ձեր ճամփորդական փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում։
Ձեռքի ուղեբեռում տեղափոխվող հեղուկները պետք է համապատասխանեն գործող անվտանգության պահանջներին։
Ամառային սեզոնին ուղևորահոսքն էապես մեծանում է, ուստի խորհուրդ ենք տալիս նախատեսել լրացուցիչ ժամանակ օդանավակայան հասնելու և անհրաժեշտ ձևակերպումներն անցնելու համար։
Մաղթում ենք հաճելի ճանապարհորդություն և անմոռանալի ամառային ուղևորություններ»,- ասվում է հաղորդագության մեջ։
![]()