Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Հուլիսի 9-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի խաչմերուկում, Նուբարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված մակնիշի մոտոցիկլը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ Մոտոցիկլավարի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր և պայքարում են նրա կյանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ