![]()
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, գ․ Պրիվոլնոյե, 2-րդ փողոց հասցեում գործող կաթի մթերման կետում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
Մասնավորապես՝
արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության համակարգով,
արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
արտադրական շինության պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել,
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող ջուրը, որն անմիջական շփման մեջ է գտնվել պարենային հումքի և փաթեթավորման նյութերի հետ, չի համապատասխանել ՀՀ օրենսդրութամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին,
բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
![]()