![]()
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն է տեղի ունենալու Սևանա լճի ափին։
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր Հարթակ: Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին:
Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալ լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝
գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը: Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը:
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին:
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։
![]()