Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ

Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել են Կալիֆոռնիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի երեկոյան՝ տեղական ժամանակով մոտ 20:30-ին, Spirit Halloween խանութում։ Յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել, նրանցից մեկը մահացել է։ Մյուս վեց տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Կասկածյալի ինքնությունը դեռևս պարզված չէ, ոստիկանությունը քննություն է անցկացնում։ Հարևան Սուիսուն Սիթի քաղաքի քաղաքապետ Ալմա Էրնանդեսը հայտարարել է, որ իրավապահ մարմինները փնտրում են կասկածյալին, և կոչ է արել բնակիչներին ցուցաբերել զգոնություն ու օգտվել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ