![]()
COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը, հյուրընկալող երկիր։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,- գրել է նախարարը։
![]()