![]()
ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Վանաձորում տեղի ունեցած վթարի վերաբերյալ։
«Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։
Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Բուժառուն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
![]()