Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն հանդես կգա 10 համարի ներքո․ ԿԸՀ վիճակահանության արդյունքները

2026 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները հանդես կգան հետևյալ համարների ներքո՝

«Բարոյական արժեքներ» կուսակցություն-1
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն-2
«Ապրելու երկիր» կուսակցություն-3
«Վստահություն» կուսակցությունների դաշինք- 4
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-5
«Միասնական համայնք» կուսակցություն-6
«Համերաշխություն» կուսակցությունների դաշինք-7
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն-8
«Գործարար կուսակցություն»-9
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»-10
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-11։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ