![]()
Հունիսի 28-ին պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, փրկարար ծառայողներ:
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նռնակը պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։
![]()