![]()
2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Ինչպես հայտնել է Կենտրոնական բանկը, Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավն է (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):
Դարձերեսին՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը, Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագը (1978 թ., Մուրադյան գելըրի, ԱՄՆ):
Էսքիզների հեղինակներն են` Լուսինե Լալայանը (դիմերես), ԷՄՔԵՅ ՍՊԸ-ն (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
![]()