Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբինյան

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Նոր Սահմանադրությամբ հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը, կդառնա անփոփոխելի։ Այսինքն՝ ի տարբերություն գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի՝ այլևս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել և, հետևաբար, փոխել պետական լեզուն կամ ավելացնել պետական լեզուներ։

Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև այսպիսով մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն։

Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մեկ պետական լեզու՝ հայերենը, և ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմությունը չխոչընդոտի այս փոփոխության ընդունմանը»,- մասնավորապես ասել է ԱԺ նախագահը՝ հրապարակած տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ