Ում եք էշի տեղ դրել. ժողովուրդը թքելու է ձեր ճակատին, ականջներիցդ բռնած շպրտելու է. Մկրտչյան

«Հայաստանի ընդդիմությունը միշտ է եղել տարբերվող, օրինակ՝ բենթլիավոր միտինգավոր ընդդիմադիրներ, ՀՀ փողոցներում Ղարաբաղի դրոշ տնկող ընդդիմադիրներ, մայբախներով և թիկնապահներով ԱԺ հաճախող, խուլիգանական վարքագծով աչքի ընկնող ընդդիմություն ունենք, կարճ ասած՝ Վլադիմիր Պուտինը ՀՀ խորհրդարանում ընդդիմություն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ մեկնաբանելով Սահմանադրության փոփոխությունների շուրջ ընդդիմության դիրքավորվածությունը:

Ըստ Հարություն Մկրտչյանի՝ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ այստեղ խաղաղություն լինի և ԹՐԻՓՓ-ը գործարկվի, դրա համար ընդդիմությունը դեմ է արտահայտվում:

«Սերժ Սարգսյանը ՀՀ ընտրական համակարգը բռնաբարելով, զանգվածային կեղծիքներով իրականացրեց սահմանադրական բարեփոխումներ և միահեծան Սահմանադրություն ընդունեց, հիմա էլ վայնասուն են բարձրացրել: Քրեաօլիգարխիայի շահերից չի բխում Սահմանադրության փոփոխությունը»,- նկատում է նա՝ հավելելով. «Սրանք մտածում են՝ ՀՀ քաղաքացիները խոտ են ուտում, ում եք էշի տեղ դրել»:

Միաժամանակ Մկրտչյանը նկատում է. «Ժողովուրդը ԼՂ հակամարտության բացման մասին խոսակցություն լսելու դեպքում թքելու է ձեր ճակատին, թղթով ականջներիցդ բռնած շպրտելու է, դուրներդ գա, թե չէ՝ ՀՀ քաղաքացին էդ էջը փակել է, գլուխներդ պատին տվեք, վալերյանա խմեք, պաղ ջուր նստեք»:

Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմության մասով ԱԺ-ն լեգիտիմ չէ. «Էս մարդիկ ղրգած են, պատերին պետք է տալ: Հասարակաց տան վերածված կուսակցությունները պետք է փակվեն: Ընդդիմությունը լավ հասկանում է, որ կարմրած ճակատով հագնելու է պատին, ամենամեծ կտորը Կտրիճ Ներսիսյանն է մնալու: Գործակալների ոտքերն ու ձեռքերը պետք է ջարդել: Պուտինի չուչելի հետ գործարքի չպետք է գնալ: Ինչու են դրանք ըտեղ վեր ընկած: Ասում են՝ ուժեղ ենք, ուժեղ ենք, բա ՏԻՄ ընտրություններին խի՞ չէին մասնակցում, մենակ Ստեփանավանում կալոդով շաբաշ էր բաժանում»:

Հարություն Մկրտչյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ