Նոկաուտ եղան, քիթ-մռութները ջարդեցին. հլը ասում են՝ «մեր ձևով» իշխանություն կվերցնենք. Արշակյան

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ առաջին անգամ է, որ իշխանություն կրող ուժը ազգային ինքնորոշման, ազատագրական պայքարի և անկախության դրոշ է բարձրացնում: Վերջինս նկատի ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը:

Ըստ նրա՝ մեր գործող Սահմանադրությունը գրված է, արտադրված «գուբերնիայի» համար:

«Սերժ Սարգսյանը 2013 թվականին մեզ գուբերնիա դարձրեց: Սա մեզ պարտադրված Սահմանադրություն է: Առաջին պարբերությունը կարդում ես, դավադրություն է, այն մեզ զրկում է անկախությունից, ազատությունից, աճից, այս Սահմանադրությունը ՀՀ-ն դարձնում է ծայրագավառ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Արշակյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չի բացառվում՝ հանրային ճնշում գործադրվի, որպեսզի ընդդիմությունը քվեարկի հանրաքվե անցկացնելու համար, զրուցակիցը նկատում է. «Ազգային ժողովն էլ պետք է լուծարվի: Հանրությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կճնշի, ու դուք կզրկվեք ձեր մանդատներից: Իմաստ չունի այս տոքսիկ ընդդիմությանը հետներս քարշ տանք դեպի անկախություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ