Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սոցիալական ցանցերում տարածված պնդումները, թե 2026 թվականի հունիսի 27-ին Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվել մաքսային մարմնի աշխատակիցների անգործության պատճառով, ինչպես նաև թե տեղեկատվական համակարգը չի գործել, չեն համապատասխանում իրականությանը։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով։

Նշված ժամանակահատվածում գրանցվել է 309 մուտք և 266 ելք, ինչը փաստում է, որ մաքսային կետը գործել է սահմանված կարգով։

«Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։

Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինների գործունեության վերաբերյալ հարցերի, դժգոհությունների կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել Պետական եկամուտների կոմիտե։ Յուրաքանչյուր դիմում կուսումնասիրվի սահմանված կարգով, և կտրամադրվի հիմնավորված պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ