![]()
Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ կողմ է Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագծին։
Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը օրերս հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին, ըստ որի՝ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։
Նախագծում նշվում է նաև, որ Իսրայելը կդատապարտի այն ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։
![]()