Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

«Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումը անխուսափելիորեն ծանր հետևանքներ կունենա շարքային հայ քաղաքացիների համար»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա նշել է, թե Արևմուտքը Հայաստանը դիտարկում է միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և հետաքրքրված է քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից։

«ԵՄ երկրները բացարձակապես հետաքրքրված չեն տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզման անխուսափելի ծանր հետևանքներով շարքային քաղաքացիների համար», — ասել է Մեդվեդևը՝ ըստ «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ