Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Հունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ