![]()
Հունիսի 28-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ը:
Ականատեսների խոսքով՝ Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի մոտակայքում լսվել են մի շարք հզոր պայթյուններ, որոնց հաջորդել է ծխի խիտ ամպ և հսկայական հրդեհ։
Հայտնի է, որ հրդեհվել են առնվազն մի քանի նավթամթերքի բաքեր։
Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը հաստատել է նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին՝ նշելով, որ այն սկսվել է անօդաչու թռչող սարքի անկումից հետո։
Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հետագայում հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է նաև գազատար և էլեկտրահաղորդման գիծ։
Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը տարածաշրջանի կարևորագույն նավթավերամշակման գործարաններից է։
![]()