Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է ևս մեկ բեռնափոխադրում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկ է ուղարկվել 770 տոննա ցորեն տեղափոխող 11 վագոն։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ