![]()
Հունիսի 28-ին ոստիկանները, փրկարարները, քաղաքացիները սկսել են հունիսի 27-ին Փամբակ գետում ձրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետո պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների, Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։
Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
![]()