ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում և շրջակայքում գտնվող իրանական 10 ռազմական օբյեկտների։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները այսօր (կիրակի — խմբ.) հարվածել են իրանական 10 ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի բազմաթիվ վայրերում և մոտակայքում՝ ի պատասխան (խմբ.) «Կիկու» տանկերի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման», — ասվում է հրամանատարության կողմից Х սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։

Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նախկինում հայտարարել էր, որ շաբաթ օրը՝ ժամը 4:30-ին, իրանական անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ