Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից հեռացնում են 7-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած խողովակը, որը ստացել է «մահաբեր» անվանումը:

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Ականատեսների պատմելով՝ երեխանեը փորձել են թաղամասով անցնող գետի վրա տեղակայված խողովակի վրայով անցնել ավելի կարճ ճանապարհ ունենալու համար, սակայն քույրերից փոքրը սայթաքել է, ընկել վարարած գետը. նրան օգնել փորձող 13-ամյա քույրը ևս ընկել է ջուրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ