![]()
Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և նրա եղբոր որդու՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:
![]()