Տուժածներից մեկը մահացել է. Օհանավանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի:

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ 4 մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով ընդհանուր առմամբ կա 9 զոհ:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ