«Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:25-ի սահմաններում, 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ