![]()
«Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը այն համոզմանն է, որ մի պարագայում ԹՐԻՓՓ-ը իրականություն չի դառնա՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի:
«Քանի դեռ Հայաստանում Ռուսաստանի շահերը պաշտպանող ուժերը իշխանության չեն եկել, այն իրականություն է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Վերջինս չի կարծում, որ ընդդիմադիր պատգամավորները, որոնք Հայաստանի Հանրապետության զարգացմանը՝ ԹՐԻՓՓ-ին, դեմ են քվեարկել, ազնիվ մղումներով են դա արել. «Շարժառիթը բացառապես ՌԴ-ի շահը պաշտպանելն էր, որ ցույց տան, թե տեսեք՝ ԹՐԻՓՓ-ի համար նույնիսկ ծեծ կերանք: Եթե չգործեն Մոսկվայի շահերի տրամաբանության մեջ, կկորցնեն ամեն ինչ»:
![]()