Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը, Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք է տվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ