Վանաձորի և Ստեփանավանի տարածաշրջանները միացնող ոլորանները հիմնանորոգվում են

1829 թվականին դեպի Էրզրում ճամփորդելու ընթացքում Ալեքսանդր Պուշկինը Բազումի լեռնաշղթայի այս հատվածում հանդիպում է եզ լծած մի սայլի։ Հետաքրքրվում է, թե որտեղից են գալիս ու ինչ են տեղափոխում։

Պարզվում է՝ դա մեծանուն գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակառքն է։ Պուշկինն իր աշխատության մեջ նշում է, որ հանդիպել է Պարսկաստանից Գրիբոյեդովին տեղափոխող դիակառքի թափորին, և ըստ այդ պատմության՝ տարածքն ստացել է «Պուշկինի ոլորաններ» անվանումը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ