![]()
«Հայաստանը կատարել ու կատարում է ԵԱՏՄ-ի նկատմամբ բոլոր պարտավորությունները»:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ակնկալում ենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները կկատարեն բոլորի նկատմամբ պարտավորություններն ամբողջ ծավալով»,- ասել է նա։
Պապոյանը նշել է, թե սահմանափակումների մասով դիմել են ԵԱՏՄ հանձնաժողով ու ակնկալում են, որ հանձնաժողովը արդար որոշում կկայացնի․
«Եթե արդար որոշում չկայացվի կամ որոշում կայացվի Հայաստանի դեմ, ենթադրվում է, որ ստեղծվելու է այնպիսի նախադեպ, որ ցանկացած պետության դեմ ցանկացած ժամանակ սահմանափակումների որոշում կարող է կայացվել»։
Նա պնդել է, որ հայկական բոլոր ապրանքները համապատասխանում են բոլոր փաստաթղթերին, բոլոր պահանջները կատարված են, բայց հայկական շուկայի նկատմամբ սահմանափակումները պահպանվում են։
«Հայաստանի ժողովուրդը երբ կորոշի դուրս գալ, դուրս կգա ԵԱՏՄ-ից, չի որոշի՝ դուրս չի գա, մենք ԵԱՏՄ-ում ենք, աշխատում ենք շատ լավ, մենք այնտեղ փորձում ենք նախկինների կատարած սխալներն ուղղել»,- ընդգծել է Պապոյանը:
![]()