Վիճաբանությnւն-ծեծկռտուք Հրազդանում. սպանվել է միջադեպի մասնակիցներից մեկը

Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։

Պարզվել է՝ վեճի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք. Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։

Քննիչի որոշմամբ՝ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ