![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հանդես է եկել ելույթով, անդրադարձել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում ոստիկանության հետ փոխհարաբերությունների օրինակով։
«Ոստիկանությունը մեկին կանգնացնի, կհանեն հեռախոսը, ուղիղ եթեր կմտնեն, կասեն՝ «թշնամի ոստիկանությունը» և այլն։
Միացյալ Նահանգներում մեկն ըտենց կանի՞։ Ընդհակառակը, Հայաստանից, երբ մեկը մտնում է Միացյալ Նահանգներ, առաջին բանը, որ ծանոթները զգուշացնում են, հետևյալն է՝ լսեք, ստեղ police ա, որ կանգնացնի, ձեզ կոնկրետ կպահեք, թե չէ մի քիչ աջ-ձախ, կարող ա հանեն, ճակատներիցդ կրակեն։ Այստեղ է հայրենիքի ու պետության տարբերությունը։
Ես, իհարկե, չեմ ասում, թե ուրիշ տեղեր կան պետություններ, որոնց մոդելը պետք է տեղադրենք ՀՀ-ում։
Ընդհակառակը, ես մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունն ընկալենք որպես հայրենիք, համարենք մեր պետությունը»,- ասել է վարչապետը:
![]()