![]()
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհին դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։
![]()