Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

«2025 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը»:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ մշտական հանձնաժողովների նիստում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 4,2%-ով կամ 906 միլիոն դրամով»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ