![]()
Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով GullivAir և Bulgaria Air ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։
![]()
«Օդանավակայանում կայացել է ինքնաթիռի դիմավորման խորհրդանշական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին»,– նշված է գրառման մեջ։
![]()