Այդ խաբկանքը, որով մեզ 70 տարի կերակրել են՝ «եկեք ռսի պոչը բռնենք», թե չէ թուրքը մեզ կուտի, սուտ է. Սիմոնյան

«Ես կարծում եմ՝ պետք է մեր մեջ առիթ չլինի կռվելու։ Ինչո՞ւ պետք է մենք թուրքերի հետ պատերազմենք։ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել»:

Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Այդ խաբկանքը, որով մեզ 70 տարի կերակրել են՝ «եկեք ռսի պոչը բռնենք», հակառակ դեպքում թուրքը մեզ կուտի, որևիցե կապ չունի իրականության հետ»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ